Ապագա դիվանագետները Ստեփանակերտում են ճանաչողական այցով13 հոկտեմբերի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին և գործառույթներին, նախարարության առջև դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին: Պատասխան խոսքով հանդես է եկել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանը: Երախտագիտություն հայտնելով ԼՂՀ արտաքին գործերի նախարարությանը ջերմ ընդունելության համար` նա նշել է, որ դպրոցի սաների ամենամյա այցերն Արցախ, որոնք արդեն ձեռք են բերել ավանդական բնույթ, անչափ օգտակար են հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին անմիջականորեն ծանոթանալու և լիարժեք կարծիք կազմելու առումով: Հանդիպման վերջում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |