«Մեծ սաղավարտի» 9-րդ տուրում Արոնյանը զիջել է Ֆաբիանո Կարուանային

«Մեծ սաղավարտի» 9-րդ տուրում Արոնյանը զիջել է Ֆաբիանո Կարուանային

PanARMENIAN.Net - Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» 9-րդ տուրում առաջին պարտությունն է կրել Լևոն Արոնյանը: Նա սևերով զիջեց իտալացի Ֆաբիանո Կարուանային:

Արոնյանը 10 միավորով 3-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը 16 միավորով կրկին Կարուանան է: Մագնուս Կարլսենը Նորվեգիայից 16 միավորով 2-րդ տեղում է, նա այս տուրում հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին Հնդկաստանից: Իսկ Սերգեյ Կարյակինը Ռուսաստանից հաղթել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսին Իսպանիայից: Վերջին 10-րդ տուրում Պոնսը կխաղա Կարուանայի, Արոնյանը՝ Կարլսենի, Անանդը՝ Կարյակինի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---