«Միկան» Շախմատի կանանց Եվրոպայի գավաթի երկրորդ տուրում զիջել է «Յուգրային»13 հոկտեմբերի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Միկա» շախմատի ակումբը Շախմատի կանանց Եվրոպայի գավաթի երկրորդ տուրում 1,5:2,5 հաշվով զիջել է «Յուգրային» Խանտի Մանսիյսկից: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը հաղթել է Բաիրա Կովանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Մարինա Ռոմանկոյի հետ: Հարիկա Դրոնավալին և Լելա Ջավախիշվիլին պարտություն են կրել: «Միկան» մեկ միավորով 4-րդ տեղում է, մրցաշարի առաջատար «Յուգրան» ունի 2 միավոր: 3-րդ տուրում «Միկան» կխաղա Մոնտե Կառլոյի Cercle d’Echecs դեմ: Եվրոպայի ակումբային գավաթը կավարտվի հոկտեմբերի 18-ին: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար՝ հետո 30 րոպե մինչ պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումներով յուրաքանչյուր քայլի համար, առաջինից սկսած: 2006թ. «Միկան» դարձել է Եվրոպայի գավաթի հաղթողը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |