Քլինթոն. ԱՄՆ-ն պետք է շարունակի սատարել ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում![]() 13 հոկտեմբերի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է շարունակի սատարել ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում, անկախ բռնության բռնկումներից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ նրա, Վաշինգտոնի վերաբերմունքը երիտասարդ ժողովրդավարություններին, որոնք վերապրեցին «արաբական գարունը», չպետք է փոխվի «բռնության ակտերի պատճառով, որոնց ետևում փոքրաթիվ ծայրահեղականներ են»: «Մենք խոստովանում ենք, որ անցումը ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ գործը չէ: Մենք չենք կարող այստեղ հաղթել կամ տանուլ տալ: Սակայն, մենք պետք է սատարենք նրանց, ով ամեն օր աշխատում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Դա կհանգեցնի առավել ունակ դեմքերի հայտնվելուն համաշխարհային ասպարեզում և տևական կայունության»,-ասել է Քլինթոնը, հայտնում է «Ռոսբալտը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |