Բրիտանացի քննադատները հիացած են Բոնդի մասին նոր ֆիլմով![]() 13 հոկտեմբերի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի քննադատները հիացած են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմով, ոմանք «007. «Սքայֆոլի» կոորդինատները» կինոնկարը լավագույնն են համարում գաղտնի գործակալի մասին ֆիլմաշարում: «007. «Սքայֆոլի» կոորդինատները» Բրիտանիայում էկրան կբարձրանա հոկտեմբերի 26-ին: Սա ֆիլմաշարի արդեն 23-րդ ֆիլմն է, այս տարի լրանում է ֆիլմաշարի 50 տարին: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանացի Սեմ Մենդեսը, որը 1999թ. «Օսկարի» է արժանացել «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմի համար: Բոնդին կրկին խաղում է Դենիել Քրեյգը: Գլխավոր բացասական դերակատարն է Խավիեր Բարդեմը: «Բոնդի աղջիկներին» խաղում են ֆրանսուհի Բերենիս Մարլոն ու բրիտանացի Նաոմի Հարրիսը: Բրիտանական հետախուզության ղեկավարի դերում Ջուդի Դենչն է: Հայտարարվել է, որ նա վերջին անգամ է խաղում 007 գործակալի մասին ֆիլմում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |