ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՂԱԺԱՄ ԵՆ» 9 ապրիլի 2005 - 08:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վաղաժամ է համարել խոսակցությունները ՀՀ հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին: Ինչպես նշել է նա հայ գրողների հետ Արմավիրի զորամասերից մեկում ունեցած հանդիպման ժամանակ, այսօր Հայաստանի քաղաքական կուսակցությունները արդեն պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, սակայն նախագահական ընտրությունների մասին խոսելը վաղաժամ է: «Իմաստ չկա շտապելու, առջեւում դեռ 3 տարի կա»,-նշել է Ս.Սարգսյանը: «Մեր նպատակը արժանապատիվ եւ իսկապես ժողովրդավարական ընտրությունների անկացումն է»,-նշել է Սերժ Սարգսյանը: Այն համատեքստում, որ ապրիլի 9-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի երկրի նախագահի պաշտոնում պաշտոնակալման 2 տարին, Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանում անզեն աչքով երեւում է առաջընթացը բոլոր ոլորտներում: «Մենք բոլորս ցանկանում ենք, որ ավելի լավ լինի, բայց դժվար է լուծել բոլոր խնդիրները 2-3 եւ նույնիսկ 10 տարվա ընթացքում»,-հայտարարել է պաշտպանության նախարարը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |