Աբովյան փողոցում վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը![]() 13 հոկտեմբերի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը: 21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետևանքով ջարդվել էր: «Սիրում է, չի սիրում» քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով: Վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է և վերատեղադրվել է Աբովյան փողոցում, նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը քանդակը վերականգնել են բնօրինակի էսքիզներով: Քանդակի վերաբացման արարողությանը մասնակցել են քանդակագործի ընտանիքի անդամները, արվեստագետներ ու արվեստասերներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |