Ստավրոպոլի քաղաքապետը եկել է Երևան՝ վաղվա տոնին մասնակցելու![]() 13 հոկտեմբերի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ: Այս մասին PanARMENIAn.Net-ը տեղեկանում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի ու Ստավրոպոլի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները և ընդգծել իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: «Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաև աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը: Գեորգի Կոլյագինը կարևորել է քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերի շարքում համատեղ գործակցությունն ու առաջիկայում ակնկալում է Երևանի հետ ակտիվ և արդյունավետ աշխատանք: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել նաև մասնագետների փոխայցեր` երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին ու ծրագրերին ծանոթանալու և համագործակցության եզրերն առավել հստակեցնելու համար: Ստավրոպոլի քաղաքապետը եկել է Երևան՝ վաղվա տոնին մասնակցելու ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |