Հայաստանում և ԼՂՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

Հայաստանում և ԼՂՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 14.13-ին Ադրբեջանի տարածքում` ադրբեջանական Զակատալա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.360 և արևելյան երկայնության 46.960:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջաններում և ԼՂՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---