Ազատության հրապարակում ցուցադրվում են ավիամոդելավորող դպրոցականների աշխատանքները

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ են տեղի ունենում: «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում ժամը 16:00-ից ցուցադրվում են մեծ մասամբ Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի սաների աշխատանքները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արամ Խաչատրյանը, մասնակցում է շուրջ 20 հոգի, որոնց թվում կան նաև այլ մարզատեխնիկական դպրոցների սաներ: Նրա խոսքով` կգործարկվեն 5 ինքնաթիռներ և երկու ավտոմեքենաներ, ընդ որում ինքնաթիռներից ընտրվել են համեմատաբար փոքր չափսի մոդելներ, քանի որ Ազատության հրապարակի տարածքն այնքան էլ մեծ չէ:

Ցուցադրական ելույթները կտևեն մինչև ժամը 18:00-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---