Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու Ռաֆայել Վահանյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են ստացել![]() 14 հոկտեմբերի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում, «Էրեբունի-Երևան» տոնական հանդիսությանունների շրջանակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 12-ի որոշումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին և ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ վերջիններս նույն նվիրումով ու եռանդով կշարունակեն իրենց գործունեությունը` ի փառս մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |