Երևանում ցուցադրվում է Հայրենական պատերազմի ժամանակ Բեռլինում ԱՄՆ դեսպանին պատկանած ավտոմեքենան![]() ![]() PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայում «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում ժամը 14:00-ից ցուցադրվում են պատմական և ռետրո ավտոմեքենաներ: Ցուցադրության կազմակերպիչը Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Փիլթոյանը նշեց, որ ցուցադրությանը մասնակցող բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը Ավտոմոբիլային ֆեդերացիայի ակումբի անդամներ են: «Քաղաքապետարանի պատվերով մոտ 30 ավտոմեքենա ենք ներկայացրել ցուցադրության: Ընդ որում ամենահին ավտոմեքենան 1937թ. BMW մակնիշի ավտոմեքենան է և 1937թ. Hudson Terraplane մոդելի ավտոմեքենան, իսկ համեմատաբար նոր են 1960-70-ական թվականներին արտադրված ԳԱԶ 21 Վոլգաները»,- ասաց նա: Մասնակիցներից մեկը` Սմբատ Բալասանյանը, ցուցադրում է 1937թ. Hudson Terraplane մոդելի ավտոմեքենան, որը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պատկանել է Բեռլինում ԱՄՆ դեսպանին: «1945 թվականին, երբ 89-րդ (Թամանյան) դիվիզիան առաջինը մտավ Բեռլին, Բեռլինի գրավումից հետո դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանն այդ ավտոմեքենան բերեց Հայաստան: Նրա մահից հետո ավտոմեքենան ձեռքից ձեռք անցավ և արդյունքում մոտ 15 տարի առաջ ինձ մոտ հայտնվեց կիսախարխուլ վիճակում: Ես մասնագիտությամբ դեղագործ եմ, բայց մեծ սիրով վերականգնեցի այդ ավտոմեքենան և այժմ պարբերաբար այսպիսի ցուցադրությունների եմ մասնակցում»,- պատմեց նա: Ցուցադրությունը կտևի մինչև ժամը 18:00-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |