Էջմիածնում տեղի կունենա աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառը15 հոկտեմբերի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի կունենա «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ՚»միջոցառումը: Այն կանցկացվի Էջմիածնի քաղաքապետարանին հարող տարածքում: Միջոցառումը կիրականացվի ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում: Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները կներկայացնեն հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նվիրվում է Էջմիածին քաղաքի տարեդարձին և«Հայաստանի պատանեկան նվաճումներ»կազմակերպության գործունեության 20 - ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |