2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԵԽ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների հերթական հանդիպումը: Որոշումը այդ մասին կայացվել է նախօրեին Հելսինկիյում տեղի ունեցած նախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նիստի ժամանակ արդարադատության նախարարները իրենց մտադրությունն են հայտնել շարունակել պայքարը ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ: Ընդունված բանաձեւում, մասնավորապես, ասվում է , որ «ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մարդու իրավունքները պետք լիովին պահպանվեն»: Նշենք, որ հելսինկյան հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---