Վան Հալենը ճանաչվել է բոլոր ժամանկների լավագույն կիթառահարը![]() 15 հոկտեմբերի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Van Halen հարդ-ռոքային խմբի համահիմնադիր Էդդի Վան Հալենը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահար: Երաժիշտը համապատասխան հարցման մեջ զբաղեցրել է առաջին տեղը, որն անցկացվել է Guitar World ամսագրի կողմից իր ընթերցողների շարքում: Քվեարկությունը, որին մասնակցել է գրեթե մեկուկես միլիոն մարդ, անցկացվել է 2012-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին: Լավագույն կիթառահարի կոչման համար վեճում ամերիկյան հարդ-ռոքային Van Halen խմբի համահիմնադիրը կարողացել է առաջ անցնել Queen-ի Բրայան Մեյից և Rush-ի Ալեքս Լայֆսոնից, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Guitar World-ի վարկածով լավագույն կիթառահարների վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը. Էդդի Վան Հալեն Բրայան Մեյ Ալեքս Լայֆսոն Ջո Սատրիանի Ջիմի Պեյջ Թոնի Այոմմի Սթիվ Ռեյ Վոն Դայմբեգ Դարել Էբոտ Սթիվ Վայ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |