ՀՀ նախագահ.Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել15 հոկտեմբերի 2012 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել ելույթով. «Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել: Մենք սակավաթիվ ենք, ուստի և պետք է պայքարենք յուրաքանչյուր հայի համար: Պայքարենք՝ հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգը: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները: Աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ ապրում են իրենց հայրենիքից դուրս: Բայց հայերի պարագայում այդ իրավիճակը ազատ ընտրության և ավելի լավ կյանք փնտրելու պատճառով չի ստեղծվել: Հայերն այլ երկրներում են հայտնվել ցեղասպանության և հայրենազրկման արդյունքում: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռևս պիտի ստանա իր արժանի գնահատականը: Դա համազգային խնդիր է, որին, վստահ եմ, դուք կանդրադառնաք ձեր աշխատանքի ընթացքում: Հայոց պետությունը և հայկական համաշխարհային քաղաքացիական հասարակությունը ասելիք ունեն այս խնդրի շուրջ: Եվ դա մեր օրակարգի միակ հարցը չէ: Մենք պաշտպանեցինք Արցախը մեզ պարտադրված պատերազմում: Այժմ ժամանակն է հաստատել արդարությունը դիվանագիտության դաշտում: Այստեղ ևս մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված: Այսօր Սիրիայի մեր եղբայրները և քույրերը հայտնվել են ծայրահեղ դժվար կացության մեջ: Մենք զորակից ենք մեր հայրենակիցերին և հնարավոր բոլոր միջոցներով աջակցում և աջակցելու ենք նրանց: Այս խնդիրներով մեր համազգային օրակարգը չի սահմանափակվում: Շատ բան ենք արել, բայց դեռ ավելին ունենք անելու: Վստահ եմ՝ անելո՛ւ ենք: Եվ մեզնից յուրաքանչյուրն անձամբ ասելիք և անելիք ունի»,-ասել է նախագահը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |