Զորակոչային տարիքի սիրիահայերի համար շուտով առանձին որոշում կլինի

Զորակոչային տարիքի սիրիահայերի համար  շուտով առանձին որոշում կլինի

PanARMENIAN.Net - Զորակոչային տարիքի սիրիահայերի համար, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, շուտով առանձին որոշում կլինի: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանկ: ՊՆ-ում այսօր ամփոփվել են անցած երկու ` ՀԱՊԿ և հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժությունների ընթացքում թերացումներ եղել են, օրինակ, կատարման ժամկետների հետ կապված, բայց քայլեր են ձեռնարկվում դրանք շտկելու ուղղությամբ:

Նշվեց, որ հրամանատարաշտաբային զորավարժությանը ներկայացել են ծանուցում ստացած պահեստազորայինների 99.2 տոկոսը, իսկ չներկայացողները պատասխանատվություն կկրեն օրենքով սահմանված կարգով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---