Սիրիացի փախստականների քանակը Թուրքիայում գերազանցել է 100 հազարը

Սիրիացի փախստականների քանակը Թուրքիայում գերազանցել է 100 հազարը

PanARMENIAN.Net - Սիրիացի փախստականների քանակը Թուրքիայում գերազանցել է 100 հազարը, հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը:

Սիրիայի քաղաքացիները տեղավորվել են ժամանակավոր կենտրոնում և վրանային ավաններում, շուրջ 670 մարդ բուժվում է հիվանդանոցում:

Ըստ տեղական մամուլի, հանրապետության հետ սահմանին այժմ փախստականների նոր խմբեր են կուտակվել՝ մոտ 10 հազար: Թուրքիան նոր վրանային ավաններ է սարքում, որոնք կարող են ընդունել սիրիացիներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---