Կաթողիկոսը բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի աշխատանքը![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին մասնակցել է նաև Ամենայն Հայոց Կոթողիկոսը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը էր բերել համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին: «Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Կոնգրեսը նշանակալի իր աջակցությունն է բերում Հայաստանի և Արցախի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համազգային ջանքերին»,- ասել է Կաթողիկոսը: Կաթողիկոսը մաղթեց շարունակել ազգօգուտ և աստվածահաճո իրենց առաքելությունը` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |