Եվրոն էժանանում է դոլարի նկատմամբ Իսպանիայից նորությունների սպասումների ֆոնին

Եվրոն էժանանում է դոլարի նկատմամբ Իսպանիայից նորությունների սպասումների ֆոնին

PanARMENIAN.Net - Եվրոն հոկտեմբերի 15-ին էժանանում է դոլարի նկատմամբ, քանի դեռ վերլուծաբանները գուշակում են, թե Իսպանիան երբ կդիմի միջազգային ֆինանսական օգնության համար:

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.4 տոկոսով մինչև 1.2909 դոլար` ավելի վաղ անկում ապրելով մինչև 1.2891 դոլար: Սեպտեմբերի կեսից փոխարժեքը պահպանվում է 1.28-1.31 դոլարի դիապազոնում Եվրամիության ֆինանսական օգնության վերաբերյալ Իսպանիայի անորոշ պլանների պատճառով:

Եվրագոտու պաշտոնյաների կարծիքով, Իսպանիան ֆինանսական օգնության մասին հայտ կներկայացնի նոյեմբերին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---