ԱԺ նախագահը շնորհավորել է Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

ԱԺ նախագահը շնորհավորել է  Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը շնորհավոր է ականավոր գիտնական ԳրիգորԳուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ.

«Մեծարգո պարոն Գուրզադյան, ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Դուք համաշխարհային գիտության այն մեծություններից եք, ով ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի տիեզերական հետազոտությունների և աստղաֆիզիկայի բնագավառում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայ գիտական միտքը:

Համաշխարհային գիտությունը Ձեզ պարտական է այն բեկումնային ու հիմնարար մտահղացումների և հայտնագործությունների համար, որոնք համարձակ քայլ ու նոր խոսք էին գիտական մտքի ասպարեզում և այսօր էլ շարունակում են տեղեկատվական հարուստ աղբյուր ու կիրառական ամուր հիմք մնալ տարբեր երկրների մասնագետների համար:

Դուք գիտությանն անմնացորդ ու ազնվորեն նվիրվելու լավագույն օրինակ եք՝ գիտնականի, փիլիսոփայի, գրողի ու գեղանկարչի բազմաշերտ մտածողությամբ: Սերունդները սովորելու և ընդօրինակելու անվերջանալի նյութ կարող են գտնել և Ձեր կյանքում, և Ձեր գիտական բեղմնավոր գործունեության մեջ, և Ձեր էսսեներում ու գեղանկարչական աշխատանքներում:

Սիրելի պարոն Գուրզադյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել, աշխատել ու ստեղծագործել երիտասարդական ավյունով: Մաղթում եմ Ձեզ առողջություն, շարունակական եռանդ և երկար տարիների կյանք՝ ի շահ մեր ժողովրդի և ի փառս հայրենի գիտության»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---