ՀՀ ՊՆ. Մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և կետային հարվածի հնարավորություն

ՀՀ ՊՆ. Մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և կետային հարվածի հնարավորություն

PanARMENIAN.Net - «Մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և կետային հարվածի հնարավորություն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Հին սպառազինությունը նորով փոխարինելու ուղղությամբ պլանային կարգավորումներ են իրականացվում: Հետևում ենք հակառակորդի կողմից գնված զինտեխնիկայի որակին և ծավալին, նրանց զորավարժությունների պլաններին», -հավելեց նա :

Գեներալ -մայորն առանձնացրեց, որ պլանավորվել են հրթիռային հարվածներ հակառակորդի ռազմական և տնտեսական ենթակառույցների, Ադրբեջանի դեպքում` նավթահանքերի դեմ, ընդգծելով, որ հայկական զինված ուժերը ոչ մի դեպքում չեն հարվածի քաղաքներին և խաղաղ բնակչությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---