Հայաստանի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում կատարվող իրադարձությունները

Հայաստանի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում կատարվող իրադարձությունները

PanARMENIAN.Net - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։

Էդվարդ Նալբանդյանի և Մարոկկոյի ԱԳ նախարար Սաադ-Էդին Ալ-Օթմանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները։ Հայաստանի և Մարոկկոյի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։

Սաադ-Էդին Ալ-Օթմանին տեղեկացրեց Արևմտյան Սահարայի առնչությամբ Մարոկկոյի մոտեցումների մասին։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի էությունը և դրա կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---