Բլատերը մտադիր է դիմել Կուբայի իշխանություններին Կանադայում մի քանի ֆուտբոլիստների փախուստի պատճառով![]() 15 հոկտեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ մտադիր է դիմել Կուբայի իշխանություններին կապված նրա հետ, որ ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ անցած շաբաթ լքել են թիմը կանադական թիմի հետ հանդիպմանը մեկնելու ժամանակ, հաղորդում է ԱՊ-ը: Կուբայի հավաքականը 15 խաղացողների կազմով մեկնել է Տորոնտո, սակայն ընտրական մրցաշարի խաղին ժամանել են միայն 11 հոգի: Հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 12-ին, ավարտվել է 3:0 հաշվով` հօգուտ Կանադայի հավաքականի: «Մենք չենք կարող ուղղակի կանգնել և նայել, իրավիճակն այդպես չի շտկվի: Ես անձամբ կգրեմ Կուբայի սպորտային իշխանություններին, ինչպես նաև կփորձեմ նրանց միջոցով հանձնել երկրի կառավարությանը հղած ուղերձի պատճենը»,- ասել է Բլատերը: Միջադեպը տեղի է ունեցել 9 ամիս անց այն բանից հետո, երբ Կուբայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ թաքնվել են ԱՄՆ-ում` Վանկուվերում կանադացիների հետ խաղից հետո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |