Արցախում խորը վշտով են ընդունել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան բոթը![]() 15 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ: Նամակում ասված է.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան բոթը, որը ծանր կորուստ է հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնյա աշխարհի համար: Ամենապատիվ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու զորացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման, ինչպես նաեւ` միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում: Մեծ է նրա ներդրումը նաեւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու եւ Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում: Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը», հայտնու է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |