ԱԻ նախարարությունում քննարկվեցին միջուկային անվտանգության խնդիրներ

ԱԻ նախարարությունում քննարկվեցին միջուկային անվտանգության խնդիրներ

PanARMENIAN.Net - ԱԻ նախարարությունում մեկնարկեց աշխատանքային քննարկում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների կողմից միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման և ՀԱԷԿ-ի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրման թեմաներով:

Քննարկմանը մասնակցում են ԱԷՄԳ-ի միջազգային փորձագիտական խումբը (EPREV), ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեից:

Քննարկման ընթացքում ԱԻՆ ՓԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ, գնդապետ Հ. Եմիշյանը EPREV-ի թիմին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կողմից միջուկային նյութերի կամ ճառագայթային աղտոտվածության հայտնաբերման, ՀԱԷԿ-ում վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացման պլանը, պլանավորման գոտիները, վթարի դասակարգումը, ազդարարման համակարգը և բնակչության պաշտպանության միջոցառումները:

Եղան մի շարք զեկույցներ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից՝ ՀԱԷԿ-ի վթարի դեպքում իրենց կառույցների ներգրավվածության վերաբերյալ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---