ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում![]() 15 հոկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր չէ փակել ներկայացուցչությունը Հայաստանում՝ անկախ ՀՀ կառավարության քննադատությունից հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության ռուսական ծրագրի հասցեին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ ԴՄԾ փոխղեկավար Եկատերինա Եգորովան: «Ներկայացուցչությունն աշխատում է: Կարծում եմ, որ լավ արտահայտվեց ՀՀ-ում մեր դեսպանն այդ հարցում»,-ասել է նա: Հայկական կողմի առարկությունները արձանագրվել է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի ավարտին կազմված փաստաթղթում: Վարչապետ Սարգսյանը հայտարարեց, որ այդ ծրագիրն ընդունելի չէ Հայաստանի համար: «Մենք համաձայնություն չենք տվել մեր ռուս գործընկերներին, որպեսզի այդ ծառայությունը գործի Հայաստանում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |