ԿԸՀ-ն որոշում է կայացրել Հայաստանի 3 համայնքների վերաբերյալ![]() 15 հոկտեմբերի 2012 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո և Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի և Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: «Ընտրությունների ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետևյալ տեսքը` Հակո համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Նոյակերտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` կուսակցության ներկայացուցիչ, Գոգհովիտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ: Պայմանավորված թիվ 17 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի փոփոխությամբ` արտահերթ նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2012թ. հունվարի 12-ի, «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» որոշման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |