Արցախում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն![]() 15 հոկտեմբերի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ից 19-ը Ստեփանակերտում կանցկացվի տարածաշրջանում առաջին Պոեզիայի միջազգային փառատոնը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, փառատոնը տեղի կունենա «Գրողը խաղաղության մունետիկ» կարգախոսով: Փառատոնի շրջանակում տեղի կունենա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով, ինչպես նաև կանցկացվի Ժենգյալով հացի 5000-ամյակին նվիրված միջոցառում: Փառատոնի մեկ օր նվիրված կլինի վրացական ժամանակակից քնարերգությանը: Բացի այդ, տեղի կունենա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով: Հայաստանից փառատոնին մասնակցում են 15 բանաստեղծներ, ինչպես նաև ներկայացուցիչներ մոտ 10 երկրներից, այդ թվում Գերմանիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիբանանից, Սերբիայից և այլն: Մասնակիցները հանդիպումներ կունենան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, Արցախի պետական համալսարանում, Գանձասարում, Շուշիի գրքի տանը և այլ վայրերում: ծ Փառատոնի բացումից 2 օր առաջ լույս է տեսել «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում» խորագրով պոեզիայի երկլեզու (հայերեն, անգլերեն) անթոլոգիա, որում տեղ են գտել փառատոնի մասնակիցների հատընտիր ստեղծագործություններ: Փառատոնը կազմակերպվել է Արցախի Գրողների միության նախաձեռնությամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |