Օդեսայում ադրբեջանցին կռիվ է սկսել հայի հետ առանց պատճառի՝ իմանալով միայն նրա ազգությունը![]() 15 հոկտեմբերի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Օդեսայում 22-ամյա ադրբեջանցի երիտասարդի կողմից ծեծի ենթարկված 31-ամյա Կարեն Կադեվչյանը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում հեռացրել են նրա փայծախը: Այս մասին նա ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, հավելելով, որ վիրահատությանը հաջորդած 4 օրը նրան պահել են վերակենդանացման բաժանմունքում: «4 օր ռեանիմացիայում եմ պառկաց եղել, 7 օր էլ` պալատում: Հիմա արդեն տանն եմ, բայց էլի պառկած եմ: Գնում եմ պոլիկլինիկա վիրակապերս են փոխում», - ասաց Կադեվչյանը: Պատմելով պատահածի մասին, երիտասարդն ասաց, որ նա ադրբեջանցուն «ոչ ճանաչում էր, ոչ էլ ինչ-որ կոնֆլիկտ էր հետն ունեցել»: «Առաջին անգամ էի տեսնում նրան, հիմա դեմքն էլ չեմ հիշի: Իմ համակուրսեցիների հետ կանգնած էի, մոտեցավ, անունս իմացավ, հարցրեց` հա՞յ եմ. ասացի հա, ու ինքն առաջինը սկսեց հրել ինձ», - նշեց երիտասարդը: Կադեվչյանը նշեց նաև, որ նրանք ադրբեջանցու հետ սովորում են տարբեր համալսարաններում: Հավելեց նաև, որ բողոք է ներկայացրել ոստիկանությանն ու երկու ամիս անց ադրբեջանցուն պետք է դատեն: Օրերս ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Օդեսայի ռազմածովային դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հայի ու ադրբեջանցու միջև: Ադրբեջանական լրատվականներից մեկի փոխանցմամբ` բախման պատճառ էին դարձել 35-ամյա ՀՀ քաղաքացի Կադեվչյանի «անվայել արտահայտությունները» ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հասցեին: Արդյունքում Կադեվչյանի ու 23-ամյա ադրբեջանցի Ռաշիդ Միրզաևի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Հիվանդանոց տեղափոխված Կադեվչյանը դիմել էր ոստիկանություն, Միրզաևը ձերբակալվել է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |