Հրդեհ Մարտունի քաղաքում

Հրդեհ Մարտունի քաղաքում

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 15.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 2-֊րդ նրբանցքի թիվ 17 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:Այս մասին հայտնում են ՀՀ Աի նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Ա. Մարկոսյանին պատկանող ավտոտնակի ձեղնահարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել` 16.25-ին: Այրվել է ձեղնահարկը` 32 քմ և պահեստավորված վառելափայտ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---