Քեթրին Էշթոնը հուսով է, որ ՌԴ-ն կսատարի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի` սիրիական ճգնաժամը հաղթահարելու ծրագրին![]() 15 հոկտեմբերի 2012 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ն վավերցնում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի նոր ծրագիրը և հուսով է, որ այն աջակցություն կստանա նաև ռուսական կողմից: «Հուսով եմ, որ ռուսները կաշխատեն, որպեսզի Սիրիայում հրադադարի հաստատման ուղղությամբ պարոն Բրահիմիի ջանքերը հաջող լինեն»,-ասել է Էշթոնը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որոնք կհաստատեն Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը: Ըստ եվրոպական ԶԼՄ-ների տվյալների, Բրահիմիի ծրագրով նախատեսվում է ՄԱԿ-ի 3000 խաղաղապահներ մտցնել Սիրիա: Էշթոնը շատ արդյունավետ է համարել կիրակիր օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստան-ԵՄ համագործակցության զարգացումը, ինչպես նաև արդի միջազգային հիմնահարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |