Բարսելոնայի պատկերասրահում հայտնաբերվել են Սալվադոր Դալիի աշխատանքների կեղծիքներ![]() 15 հոկտեմբերի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայի պատկերասրահում ոստիկանությունն առգրավել է Սալվադոր Դալիի աշխատանքների47 կեղծիք ` «Փափուկ ժամացույցներ» շարքից: Հետաքննության արդյունքում ձերբակալվել է պատկերասրահի նախկին աշխատակիցը: Դալիի համանման երկու աշխատանքներ, որոնք վաճառքի էին հանվել, կեղծ լիելու կասկածներ են առաջացրել: Դրանից հետո, ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի ընթացքում պարզ է դարձել, որ այդ աշխատանքներն ունեցել են միևնույն համարները, ստորագրվել են հեղինակի կողմից և ունեցել իսկության անհրաժեշտ սերտիֆիկատ:Վերջիններիս շնորհիվ էլ հենց բացահայտվել է մեքենայությունը: Հաղորդում է MIGnews գործակալությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |