Ավելի վաղ թուրքական Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը բարեհաջող հասել է Հալեպ

Ավելի վաղ թուրքական Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը բարեհաջող հասել է Հալեպ

PanARMENIAN.Net - Ավելի վաղ թուրքական Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Սիրիա, բարեհաջող հասել է Հալեպ: Այս մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խուզարկության ընթացքում ինքնաթիռում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, և նրան թույլ են տվել շարունակել թռիչքը:

Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը նախատեսված վայրէջք է կատարել Թուրքիայում, այդ մասինPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է AIR Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա, Սիրիա բեռներ փոխադրելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Թուրքիայի оդային տարածքը հատելու համար: «Մենք ստացանք թույլտվությունը մեկ նախապայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական օդանավակայաններից մեկում բեռի զննության համար»,-ասել է նա:

Ընկերության տնօրենը նշել է, որ ընկերության ղեկավարությունը ինքն է համաձայնվել, որ հայկական ինքնաթիռը վայրէջք կատարի Էրզրումում՝ հավելելով, որ թուրքական կողմը մի քանի տարբերակ էր առաջարկել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---