Իրաքի նախագահ. Իրաքը կողմ է Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման, որը կդադարեցնի արյունահեղությունը![]() 15 հոկտեմբերի 2012 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Իրաքը կողմ է Սիրիայում ցանկացած քաղաքական կարգավորման, որը կդադարեցնի արյունահեղությունը: Այս մասին այսօր Բաղդադում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բնագնաց Լահդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ջալյալ Թալաբանիին և վարչապետ Նուրի ալ-Մալիքին: Իրաքի ղեկավարությունը հասկացրել է, որ սատարում է ալժիրցի դիվանագետի ջանքերին, որոնք ուղղված են «խաղաղ փոխհամաձայնության գալուն, ինչը կվերականգնի սիրիացիների միջև ազգային համաձայնությունը»: Բաղդադաում Բրահիմին հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ մտադիր է Սիրիայում խաղաղապահ ուժեր տեղակայել: «Այդ տեղեկատվության աղբյուրը ես չեմ»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |