«ՀԺ». Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

«ՀԺ». Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն  այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ուրբաթ օրն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին թերթին փոխանցել են ականատեսները: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է Արմեն Ամիրյանից պարզաբանում ստանալ, թե որն էր նրա այդ այցելության պատճառը` հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված ավանդույթը, համաձայն որի` մեկը մյուսի ետևից մեղադրանքներ են առաջադրվում այս կամ այն պետական կառույցի ղեկավարներին: Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում էլ լավ ընկերներ ունի և այդ օրը նույնպես ընկերոջն է այցելել: Թղթակցի ճշտող հարցին` այսինքն, ոչ մի խնդիր չկա՞. Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Երբեք, երբեք»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---