«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր![]() 16 հոկտեմբերի 2012 - 09:59 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, չիպային քարտը` դա միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան: Հիշեցնենք, որ սկսած 2012թ. սեպտեմբերից Բանկը թողարկում է MasterCard չիպային քարտեր, որոնց թվին ավելացել են նաև Visa միջազգային վճարային համակարգի քարտերը: Քարտերի թողարկումն իրականացվում է համաձայն գործող սակագների ու պայմանների` առանց լրացուցիչ միջնորդավճարների: 2012թ. 3-րդ եռամսյակի տվյալներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է թվով 5 328 պլաստիկ քարտ, որից Visa` 4 524, MasterCard`451 և ArCa`353: 01.10.12թ. դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, ՊՈՍ-տերմինալներինը` 296: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռնարկատիրության աջակցման և ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: Բանկի 100% բաժնետերն է հանդիսանում ուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը`«Գազպրոմբանկը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |