ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

PanARMENIAN.Net - Նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերին Չայլու բնակավայրում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը /Չեխիա/ եւ Օլեքսանդր Սամարսկին /Ուկրաինա/: Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցող ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ադրբեջանական կողմից արձանագրել են կրակոցներ, որոնք հնչել են Վերին Չայլուի հյուսիսային կողմից: Դիտարկումը շարունակվել է կողմերից լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստացվելուց հետո եւ անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---