«Հայկական ժամանակ». ՀՀ բնակչության մոտ 35.8 տոկոսն աղքատ է

«Հայկական ժամանակ». ՀՀ բնակչության մոտ 35.8  տոկոսն աղքատ է

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է. « ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը ելույթ ունենալով Երևանում ընթացող Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովի բացմանը, ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանում աղքատության վերաբերյալ: «Մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը ՀՀ-ում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»,- ասել է նա: Այսինքն, ՀՀ բնակչության մոտ 30 տոկոսը (վերջին պաշտոնական տվյալներով` 35.8 տոկոսը) աղքատ է: Այս տոկոսը հաշվարկվում է բնակչության պաշտոնական թվից` 3 միլիոնից: Ստացվում է, որ Հայաստանում աղքատության գծից ցածր ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Իհարկե, հաշվի առնելով, որ բնակչության իրական թիվը ավելի փոքր է` 2.5-2.7 միլիոն, Հայաստանում աղքատության մակարդակն իրականում զգալիորեն ավելի բարձր է:

Բայց ավելի կարևոր է այն, որ աղքատությունն օրեցօր խորանում է: 2001 թվականի հուլիսին Փարիզում դոնոր երկրների ու կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը հայտարարել էր, թե Հայաստանում աղքատների թիվը 680 հազար է»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---