Բակո Սահակյան. ԼՂՀ-ում բարձր են գնահատում գրականության դերը մեր իրականության մեջ![]() 16 հոկտեմբերի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի բարեկամներ, Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին և հյուրերին: Մենք չափազանց կարևորում ենք փառատոնի անցկացումն Արցախում և մեծ սիրով ենք մեր հինավուրց հայկական հողում հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հանրաճանաչ բանաստեղծներին: Հայկական մշակույթը հանդիսանում է աշխարհի ամենահին ու հարուստ մշակույթներից մեկը, որտեղ միշտ իր ուրույն տեղն է զբաղեցրել բանաստեղծական արվեստը: Գրչի հայ տաղանդավոր վարպետները ստեղծել են այնպիսի մնայուն ու մեծարժեք գործեր, որոնք դարձել են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի գոհարները: Այսօր էլ, իրականացնելով գրավոր խոսքի կերտման և մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևոր առաքելությունը, գրողներն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են հարազատ ժողովրդին, կրթում ու դաստիարակում սերունդներին` սերմանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքները: ԼՂՀ իշխանությունները բարձր են գնահատում գրողի և գրականության դերը մեր իրականության մեջ և պատրաստակամ են այսուհետ էլ հնարավորինս աջակցել նրա զարգացման գործին: Այս տեսանկյունից ենք հենց կարևորում նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում, ինչը լավ հնարավորություն է նաև նոր կապերի հաստատման, Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար: Թանկագին բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |