Արցախում քննարկվում են ՏՏ զարգացման հետ կապված մի շարք հարցեր![]() 16 հոկտեմբերի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության նախագահ Աշոտ Հովհաննեսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են շոշափելի ձեռքբերումներ, ինչը հուսալի հիմք է ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |