Հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում (վիդեո)

Հայ և ադրբեջանցի զինվորների մասին պատմող «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է հայ և ադրբեջանցի զինվորների մասին, որոնք հայտնվում են նույն փոսում Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ, տեղի կունենա նոյեմբերի 10-ին Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների միության կինոյի տանը: Պրեմիերային կմասնակցեն Մոսկվայի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներ, հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Գոհար Գևորգայնը «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ օրերս տեղի է ունեցել ֆիլմի փակ ցուցադրություն: Պրեմիերայի տևական հետաձգման մասին հարցին Գևորգյանն ասսել է, որ դա պայմանավորված էր ադրբեջանական ԶԼՄ-ների բացասական վերաբերմունքով Ղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմի նկարահանմանը մոսկվաբնակ հայերի կողմից: «Այդ հրապարակումներն ավարտվեցին նրանով, որ ադրբեջանցի դերասանը նկարահանումների կեսից հրաժարվեց հետագա աշխատանքից»:

Անդրադառնալով «Ընդհատված երգի» ֆինանսավորմանը՝ գործադիր պրոդյուսերը հայտարարել է, որ կինոնկարը նկարահանվել է բացառապես նկարահանող խմբի միջոցներով, նրանք հրաժարվել են արտաքին ֆինանսավորումից, քանի որ բոլոր առաջարկները նախատեսում էին սյուժեի փոփոխություններ և խեղաթյուրում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---