Հայաստանը մասնակցում է ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին16 հոկտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 57-րդ նիստին, որը բացվեց հոկտեմբերի 16-ին Աշխաբադում: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Անատոլի Դանչենկոն և Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Հովհաննիսյանը, ասվոմ է ՀԿԵ հաղորդագրության մեջ: Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես, մասնակից երկրների գնացքների չվացուցակների չափանիշները 2013-2014 թթ. համար, երկաթուղային վարչությունների միջև փոխհաշվարկների իրականացման գործընթացը, երկաթուղիների 2013 թ. Սակագնային քաղաքականությունը միջազգային բեռնափոխադրումների ժամանակ, բեռնատար վագոնների կառավարման և շահագործման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը: Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվեց 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքը համակարգմանհամար: Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը,Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցումեն նաև Լիտվան և Էստոնիան: Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |