Կարաջիչը կարծում է, որ իրեն պետք է պարգևատրել, այլ ոչ թե դատել![]() 16 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Բոսնիական սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, հանդես գալով Հաագայի միջազգային դատարանի առաջ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների գործով, հերքել է մեղադրանքներն իր հասցեին: Նրա կարծիքով, նա հնարավոր ամեն ինչ արել է զոհերի մեծ թվից խուսափելու համար: «Ես մեղմ և հանդուրժող մարդ եմ, ով ընդունակ է իսկապես հասկանալ ուրիշներին: Ես հնարավոր ամեն ինչ արել եմ պատերազմից խուսափելու և տանջանքների մասշտաբը նվազեցնելու համար»,- հայտարարել է Կարաջիչը դատարանին, նշելով, որ նրան պետք է պարգևատրել այդ գործողությունների համար: Կարաջիչը մեղադրվում է 1995-ին Սրեբրենիցայում ավելի քան 7 հազար տղամարդկանց և տղաների մահվան մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |