Apple-ը կարող է նոր լիաչափ iPad թողակել 2013-ի կեսին![]() 16 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը թողարկման է պատրաստում iPad պլանշետի լիաչափ մոդելը 2013-ի կեսին, հաղորդել է DigiTimes կայքը` մեջբերելով իրավիճակին ծանոթ աղբյուրները: Apple-ը զգուշացրել է իր ասիական գործընկերներին, որոնք զբաղված են iPad-ի արտադրությամբ, որպեսզի նրանք պատրաստ լինեն 2013-ի կեսին նոր մոդելի հայտնվելուն: Նոր սերնդի iPad-ում Apple-ը կպահպանի 9.7 դյույմ տրամաչափով էկրանը և կհեշտացնի պլանշետի սարքային ապահովումը, մասնավորապես, կնվազեցնի լուսադիոդները, որոնք օգտագործվում են էկրանի լուսավորության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ներկա պահին վերլուծաբանները սպասում են iPad-ի 7,85-դյույմանոց տարբերակի հայտնվելուն: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Apple-ը կանցկացնի այդ սարքի ներկայացմանը նվիրված մամլո ասուլիս հոկտեմբերի 23-ին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |