Իվան Ռոդիչ. Երևանցիներին խորհուրդ կտամ չնմանակել աստղերին, այլ գտնել սեփական ոճը![]() 16 հոկտեմբերի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Նորաձևության ոլորտում Facehunter անունով հայտնի բլոգեր Իվան Ռոդիչը ծանոթանում է Երևանի նորաձևության տրենդներին: Հոկտեմբերի 15-ին երկօրյա այցով Հայաստան ժամանած սթրիթ-սթայլ լուսանկարիչը շրջում է Երևանի փողոցներով և ուսումնասիրում տեղական նորաձևության մշակույթի առանձնահատկությունները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ռոդիչը պատմեց, որ արդեն հասցրել է շրջել Երևանի փոքր կենտրոնի փողոցներով` Մաշտոցի պողոտայով, Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով և այլն: «Հատկապես Հյուսիսային պողոտայում շատ բազմազան ոճով հագնված մարդկանց տեսա: Չէի ասի, որ ապշած կամ հիացած եմ, բայց հատուկենտ երևանցիների ընտրած հագուստը, աքսեսուարները իսկապես շատ ճաշակով էին ընտրված: Առհասարակ, երևանցիներին խորհուրդ կտամ չնմանակել աստղերին, այլ գտնել սեփական ոճը, ինքնարտահայտվելու գրագետ միջոցներ կիրառել: Խիստ տարբերվող ու բացառիկ կերպարներ դեռ չեմ նկատել, բայց ընդհանուր տպավորությունը երևանցիների արտաքին տեսքից բավականին հաճելի է»,- ասաց նա: Երեկ` հոկտեմբերի 15-ին, Իվան Ռոդիչը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես եկավ «Ինչպես է բլոգինգը փոփոխում նորաձևությունը» խորագրով դասախոսությամբ: «Դասախոսությունից հետո շրջել եմ նաև Կիևյան կամուրջով, փողոցով, շատ եմ հավանել հայկական ճարտարապետությունը, հատկապես Օպերայի շենքը, Կասկադը: Հայկական մշակույթն իսկապես շատ հետաքրքիր է»,- նշեց նա` հավելելով, որ հոկտեմբերի 16-ին ևս պատրաստվում է շրջել մայրաքաղաքում` փնտրելով և լուսանկարելով հետաքրքիր ու նորաձև հագնված մարդկանց: Իվան Ռոդիչը սթրիթ-սթայլ լուսանկարիչ և մշակութային վերլուծաբան է, որը նպատակ է հետապնդում բացահայտել նորագույն համաշխարհային տրենդները, ընթացիկ մշակութային իրադարձություններն ու նորաձևությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |