Ռոտերդամի գողացված կտավների թվում Պիկասոյի, Մատիսի և Մոնեի աշխատանքներ կան![]() 16 հոկտեմբերի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ռոտտերդամի Kusthal գեղարվեստի թանգարանից հոկտեմբերի 16-ին գողացված կտավների թվում Պիկասոյի, Մատիսի, Մոնեի և Գոգենի աշխատանքներ կան: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ կտավները գողացվել են երկուշաբթի կամ երեքշաբթի վաղ առավոտյան: Կողոպուտի քննություն է սկսվել, և ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես են հանցագործները խուժել թանգարան, որ ժամին և ովքեր են նրանք: Ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ գողացված կտավներից մեկը Պաբլո Պիկասոյի վրձնին է պատկանում, մեկը` Անրի Մատիսի («Ընթերցող աղջիկը»), իսկ երկուսը` Կլոդ Մոնեի: Հոկտեմբերի 7-ին Kusthal-ում, որը չունի հիմնական ցուցադրություն, թանգարանի 20-ամյակի առթիվ բացվել է Triton Foundation մասնավոր հավաքածուի ավանգարդ աշխատանքների ցուցահանդեսը: Ընդ որում հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում ամբողջությամբ և ընդգրկում է շուրջ 150 հանրահայտ հեղինակների աշխատանքներ, այդ թվում, բացի վերոնշյալներից, Պոլ Սեզան, Սալվադոր Դալի, Ռոյ Լիխտենշտեյն և Էնդի Ուորհոլ: Ցուցահանդեսը տևելու է մինչև 2013թ. հունվարի 13-ը: Թանգարանի տնօրեն Ուիլեմ վան Հասելը տեղեկացրել է, որ թանգարանը երեքշաբթի օրը փակ կլինի: Ավելի վաղ Agence France-Presse-ը հաղորդել էր, որ թանգարանից մի քանի թանկարժեք նկար է գողացվել, սակայն, ըստ Dutch News պորտալի, թանգարանի աշխատակիցներին չէր թույլատրվում հրապարակել հանցագործության մանրամասները: Դրա հետ մեկտեղ Twitter-ում գրառում էր հայտնվել, որ մի քանի նկար ուղղակի պոկել են պատից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |