ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ12 ապրիլի 2005 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ Հայաստանի Անվտանգության ռազմավարությունը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի 2007 թվականի երկրորդ կեսին: Այս մասին ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրին Հայաստանի միանալու գործընթացին նվիրված սեմինարում հայտարարել է պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով` Ռազմավարությունը հանրապետության պաշտպանության ոլորտում անցկացվող բարեփոխումների հիմնական շարժիչ ուժը կդառնա, որը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2015 թվականը, որից հետո նախատեսվում է Պաշտպանական դոկտրինի մշակումը: Ինչպես նշել է Ա.Աղաբեկյանը, ՆԱՏՕ-ի մասնակցությունն այս փաստաթղթերի մշակման եւ իրականացման գործում խորհրդատվական բնույթ է կրելու, մասնավորապես, կադրերի պատրաստման, մեթոդիկայի ներդրման, կառավարման ոլորտներում: «Այս հարցերում մենք չենք ակնկալում ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցությունը», - նշել է Արթուր Աղաբեկյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |