Բուֆոնը չի մասնակցի Դանիայի հավաքականի հետ խաղին![]() 16 հոկտեմբերի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆոնը չի մասնակցի Դանիայի հետ ԱԱ-2014 ընտրական փուլի խաղին, որը հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Միլանում: Մարզչական շտաբը նման որոշում է կայացրել մկանային ցավերի պատճառով, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Օրերս Բուֆոնը մկանի վնասված ք է ստացել և չի մասնակցել մարզումներին: Նրա փոխարեն հավանաբար դաշտ դուրս կգա Մորգան դե Սանքտիսը: Ընտրական B խմբում Իտալիան 7 միավորով գլխավորում է աղյուսակը, Դանիան 2 միավորով 4-րդ տեղում է, իսկ Հայաստանը 3 միավորով 4-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |