Թալիբներ. Մալալա Յուսուֆզայը լրտեսել է Արևմուտքի օգտին և արժանի է մահվան

Թալիբներ. Մալալա Յուսուֆզայը լրտեսել է Արևմուտքի օգտին և արժանի է մահվան

PanARMENIAN.Net - Թալիբների կողմից վիրավորված 14-ամյա պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը Արևմուտքի օգտին լրտեսություն է իրականացրել և արժանի է մահվան, ասվում է «Թալիբան» շարժման հաղորդագրությունում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը:

Ինչպես թալիբներն են հայտարարում, դպրոցականը դեմ է հանդես եկել իրենց և իդեալ է համարել ԱՄՆնախագահ Բարաք Օբամային:

Հիշեցնենք, որ դպրոցականի և ևս երկու մարդու վրա հարձակումն իրականացվել է նախորդ երեքշաբթի օրը: Հարձակման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները, ովքեր հայտարարել են, որ մտադիր էին սպանել աղջկան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---